Գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի կլինիկայի ղեկավար Գագիկ Հակոբյանը և գաստրոէնտերելոգ-հեպատոլոգ Մանիկ Գեմիլյանը մասնակցել են Միլանում կայացած Եվրոպական լյարդաբանական ասոցիացիայի ամենամյա գիտաժողովին (EASL Congress 2024): Բացի հագեցած գիտական և կլինիկական քննարկումներից՝ գիտաժողովի ընթացքում կայացել են տարատեսակ հանդիպումներ, շփումներ:
Լուսանկարում Հայաստանի պատվիրակներն են, որոնք Հեպատիտների համաշխարհային ալյանս կազմակերպության համար ներկայացրել են իրենց անելիքները հուլիսի 28-ի՝ Հեպատիտի միջազգային օրվա առթիվ։
Գագիկ Հակոբյանը խոստացել է, որ իր ընկերներին խորհուրդ կտա դադարեցնել ալկոհոլ օգտագործել և թեստավորվել, իսկ Մանիկ Գեմիլյանը պատրաստվում է այդ օրը, ինչպես և մյուս բոլոր օրերին, շարունակել հեպատիտների էլիմինացիային ուղղված իր աշխատանքը:
Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նպատակ ունի 2030թ. վերացնել (էլիմինացնել) վիրուսային հեպատիտները երկրագնդից։ Դրան է ուղղված նաև Հայաստանում հեպատիտ C բուժման պետական ծրագիրը, որի մասնակիցն է նաև «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցը:
.png)